Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06։00-ից 06։30-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի հարևանությամբ, հայտնաբերվել է 40-45 տարեկան տղամարդու դի․ նախնական տեղեկություններով նա մուրացկան էր։
Դեռ պարզ չէ՝ նա ինքնասպանություն է գործել, թե վրաերթի է ենթարկվել։
Ոստիկաններն այս պահին սահմանազատել են տարածքը։