Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է Փաշինյանը։
Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Պայթյունի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։