Հուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը․ Հնդկաստանի ԱԳ նախարար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանկարը Հայաստանի Անկախության օրվա առթիվ ջերմ ողջույններ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին:
Այս մասին Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Սրտագին ողջույններս, պարոն Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։
Հուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը»,-նշել է Ջայշանկարը՝ կից ներկայացնելով տեսանյութ հայ-հնդկական համագործակցության տարբեր տարիների դրվագներից: