Սպերցյանը նոր ցուցանիշ է գրանցել «Կրասնոդար»-ի պատմության մեջ
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 5-րդ տուրում «Ակրոն»-ի դեմ խաղում (5:2) երկու գոլ է խփել:
Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, ֆուտբոլիստը դարձել է «Կրասնոդար»-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է երկրորդ խաղն անընդմեջ դառնալ դուբլի հեղինակ: Նմանատիպ ցուցանիշ առաջին անգամ գրանցել է Ֆյոդոր Սմոլովը:
24-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: