Իրանի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ից հասել է 19-ի։
«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետին կից ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին։
«Թաբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացածների թիվը 13-ից հասել է 19-ի»,-Ախունդիի խոսքերն է մեջբերում Shafaqna գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի պետական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Թաբասում հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 12 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։