Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ դի
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։