Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հազարամյա պայքարի հաղթանակն է. Արթուր Հովհաննիսյան
«Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հազարամյա պայքարի հաղթանակն է, Անկախությունը` մեր մեծագույն ձեռքբերումը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Փառք մեր անկախության համար ընկած հերոսներին,
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե´ Հայաստանի ազատ քաղաքացին»: