Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»: