Բելառուսը եւ Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Անկախության օրվա առիթով։
«Բելառուսը եւ Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան եւ քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում է հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Սպիտակի երկրաշարժի հետեւանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներում եւ սերտ գործնական գործընկերությունը»,- նշված է Լուկաշենկոյի շնորհավորանքում։
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ «ներկա պայմաններում դիմակայելու եւ հաջող զարգացումը շարունակելու համար պետք է միավորվել եւ համագործակցել»։ «Մինսկն այսուհետ եւս կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխհարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասել է նա։
Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է «ամուր առողջություն եւ բեղուն գործունեություն պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բոլոր հայերին՝ խաղաղություն, բարիք եւ բարգավաճում»։