Անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ Մանուկյան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին, լինելով Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԳԽ ամբիոնից հրապարակել է ՀՀ անկախության հռչակագիրը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում։
«Սիրելի հայեր և հայաստանցիներ, շնորհավոր մեր երկրի արժանապատվության և ազատատենչության տոնը։ Այն կերտվել է 2 միլիոն 42 հազար 627 ՀՀ քաղաքացիների ազատ և գիտակցված քվեարկության արդյունքում։ Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի։ Կեցցե անկախությունը»,- գրել է Արամ Մանուկյանը։