Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ԱԳ նախարարության «X»-ի էջում: