Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ:
Թիմի կազմում հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը:
Հայաստան-Ուկրաինա` 2:2:
Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 22-ին: