Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Միրզոյանը շնորհավորական ուղերձը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի
Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Միրզոյանը։