Ալեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան
Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են անձնագիրը ու առաջարկել են սպասել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Արտյոմ Երկանյանը:
«Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»,-գրել է Երկանյանը: