Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ-ն։