Կալանավորվել է Սերոբ Գասպարյանը
Կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը: Հայտնում է Սերոբ Գասպարյանի փաստաբանական խումբը:
«Ինչպես արդեն գիտեք, Սերոբ Գասպարյանը իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։
Փաստաբանական թիմը հայտարարում է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն։ Գործի քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ սա առայժմ մեր միակ հայտարարությունն է։
Փաստաբաններ՝ էրիկ Ալեքսանյան, Գուրգեն Գրիգորյան, Ալեքսանդր Կոչուբաև»,- ասվում է հաղորդագրությունում: