Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա․ Չեխիայի դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը:
Այս մասին դեսպան Պիրունչիկը հայերեն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և դիմակայունությունը, շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։
Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա», - գրել է Չեխիայի դեսպանը։