Մրայա Քերիի նախկին ամուսինը պատմել է՝ ինչպես է երգչուհին հաղթահարում մոր և քրոջ մահը
Վերջերս 55-ամյա Մրայա Քերին հայտարարեց, որ մայրն ու քույրը մահացել են նույն օրը։ Աստղի նախկին ամուսին Նիք Քենոնը կիսվել է նորություններով, թե ինչպես է այժմ իրեն զգում երգչուհին։
«Նա անում է հնարավորը` հաշվի առնելով հանգամանքները: Բայց ես՝ որպես նրա ընտանիքի անդամ, պետք է նրա կողքին լինեմ՝ միմյանց աջակցելու, սեր ցուցաբերելու համար»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ դերասանին մեջբերում է Page Six-ը։
Նա նաև ավելացրել է, որ Մարիան «հիանալի ժամանակ է անցկացնում երեխաների հետ»՝ նկատի ունենալով նրանց 13-ամյա երկվորյակներին՝ Մոնրոյին և Մարոկկանին: «Սա, գիտեք, աշխարհում ամենակարևոր բանն է նրա համար, ուստի հիանալի է տեսնել, որ նրանք աջակցում են իրենց մայրիկին», – եզրափակել է Նիք Քենոնը:
Հիշեցնենք, որ Մարիայի մայրն ու քույրը մահացել են օգոստոսի վերջին։