Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատասխանել է այն հարցին, թե ով է արժանի ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը։
«Դե, թող իմ թիմակիցներից մեկը հաղթի: Բոլոր հավակնորդներն արժանի են դրան, բայց թող «Ռեալի» խաղացողը լինի հաղթողը»,- ասել է Կուրտուան։
2024 թվականի «Ոսկե գնդակի» համար Արքայական ակումբից հավակնորդների ցանկում ընդգրկված են Ջուդ Բելինգհեմը, Ֆեդերիկո Վալվերդեն, Վինիսիուս Ժունիորը, Դանիել Կարվախալը, Կիլիան Մբապեն, Անտոնիո Ռուդիգերը։
Բացի այդ, այս մրցանակին հավակնում է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, որն կարիերան ավարտեց անցած ամառ, փոխանցում է ArmSport-ը։