ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-18-ը այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանության «Տելեգրամ» ալիքը։
Նշվում է, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույր քաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:«Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։