Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը Հակակոռուպցիոն դատարանում է․ նիստի օրը հայտնի է
Մարտի 1-ի գործով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը Հակակոռուպցիոն դատարանում է, նիստի օրը հայտնի է: Այն կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատեցին դատարանից:
Քոչարյանի և մյուսների գործը կքննվի սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։