Բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է: