Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։
Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև լուսանկար հանդիպումից։
«Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից:
Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել և խոշտանգվել Ադրբեջանի ուժերի կողմից:
Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»,-իր գրառման մեջ նշել է Բրեդ Շերմանը։