«Ռադիոլուր»-ում աշխատակիցները երեկ փակցված ժամացույցի «Բաքու»-ն փոխարինել են «Ստեփանակերտ»-ով (լուսանկարներ)
Հանրային ռադիոյի աշխատակիցները փոխել են երեկ մեծ աղմուկ բարձրացրած Բաքվի ժամանակով ժամացույցի անվանատախտակը՝ փոխարենը փակցրել Ստեփանակերտ անվանունը։ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ՝ Արցախի հայաթափման առաջին տարելիցի օրը Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման տաղավարում տեղադրվել էին ժամացույցներ՝ Բաքվի, Անկարայի, Մոսկվայի և Թբիլիսիի ժամանակներով, ինչը սոցիալական հարթակներում քննարկումների ու քննադատությունների առիթ էր դարձել։
Լրագրող Ալիսա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով։ Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր...»։