Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայում. պաշտոնական
Հայաստանի ազգային հավաքականի հրաձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի ռումինական «Ունիվերսիտա Կլուժում», հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա խաղացողը հաջողությամբ անցել է բուժզննումն ու միացել ակումբին։
Անցած մրցաշրջանում Միրանյանը «Նոայի» կազմում մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։