Փրկարարները վիրավոր արագիլին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել և մոտեցրել հրշեջ-փրկարարական ջոկատ․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարարները վիրակապել են վիրավոր թռչունին և հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին։