ԱԺ 3 պատգամավոր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել 3 պատգամավորի՝ Վրաստան գործուղման մասին:
Աշխատանքային այցով սեպտեմբերի 23-25-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: