Շվեյցարիայի խորհրդարանի 16 պատգամավոր գրավոր հարցադիմում է ուղղել գործադիրին՝ արցախահայերի վերադարձի վերաբերյալ
Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը 15 այլ պատգամավորների ստորագրությանբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ արցախահայերի վերադարձի և նրանց իրավունքների վերականգնման վերաբերյալ։
Սեպտեմբերի 23-ին գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետևյալ հարցերին.
-Արդյոք Շվեյցարիան ճանաչո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
-Արդյոք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադի՞ր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը: