Օրեր առաջ բնություն արձակված եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս
Օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկը Դիլիջանի անտառներում ազատ շրջելիս։ Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ։ Այս մասին հաղոորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։
Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի»,-ասված է հաղորդագրության մեջ։