Անդորրայի Իշխանապետության խորհրդարանից պատվիրակություն կժամանի Հայաստան
Հայաստանի Հանրապետություն կժամանի Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի՝ պատվիրակությանն ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ կարգադրությունից:
Պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 22-25-ը: