Սևիկյանը գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում․ «Լոկոմոտիվը» խոշոր հաշվով հաղթեց
Ռուսաստանի գավաթի 4-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս հաղթեց «Խիմկիին» 5-1 հաշվով։
Հյուրերի կազմում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ փոխարինման դուրս գալով ընդմիջմանը։ Նա այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
67-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ նաև Նաիր Թիկնիզյանը։
«Լոկոմոտիվը» վաստակեց 12 միավոր և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Աղբյուր` ArmSport.am