Ի՞նչ է կատարվում Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել գիշերային Երևանից։
Կադրերից երևում են, որ Կենտրոնի սրճարաններից մեկում հնչում է օտարալեզու երաժշտություն, որի հնչյունների ներքո «պորտապարուհին» փորձում է պարի հրավիրել անչափահաս տղային։
«Երևան, Օպերա, մեր օրեր»,-տեսանյութին կից այսպես է գրել քաղաքագետը։