Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 12-18-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 14-17-ը,
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-16-ը,
◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-18-ը,
◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 13-ին և 15-ին,
◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։