Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական երրորդ ֆորումը
2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական երրորդ ֆորումը, որի շրջանակներում կանցկացվի «Զբոսաշրջությունը ԵԱՏՄ-ում. Նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ֆորումի նպատակն է բարելավել համագործակցական կապերը Եվրասիական տարածաշրջանում:
Միջոցառմանը կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարները, Միության երկրների հանրային իշխանությունները, ինչպես նաև երրորդ երկրները, Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության զարգացմամբ:
Միջոցառման մանրամասները՝ այստեղ: