Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք
Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։
Այս մասին հայտնում է Հայաստանի հանրապետության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն չունենալով համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,-ասված է հայտարարության մեջ: