Ժերար Դեպարդյեն տոնում է 65-ամյակը
Հայտնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր և գործարար Ժերար Դեպարդյեն տոնում է 65-ամյակը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացին, չնայած իր տարիքին, իրեն երիտասարդ է զգում և չի պատրաստվում թողնել կինոն:
Բացի ֆիլմերի նկարահանումները, 65-ամյա դերասանը պատրաստվում է կրկին վերադառնալ թատրոն:
Հունվարին Փարիզում Դեպարդյեն, երկարատև դադարից հետո, հանդես կգա նոր ներկայացմամբ: Հայտնի դերասանը թատրոնում չի խաղացել արդեն 10 տարի: