Քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։
Փաստաթուղթը կազմելու աշխատանքներին մասնակցել են Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչը։