Ես երբեք Վիկտորիային չեմ ասում, որ նա գիրացել է. Դևիդ Բեքհեմ
Դևիդ Բեքհեմը ամանորյա տոների վերաբերյալ հարցազրույց է տվել ԱՄՆ լրատվամիջոցներին և պատմել է, թե ինչպես են իրենք տոնում Ամանորը: Պարզվել է,որ Բեքհեմը հանդես է գալիս նապաստակի, Ձմեռ պապի կերպարներում:
Բեքհեմները սիրում են մեծ խնջույքներ կազմակերպել և տոնել Ամանորը ողջ ընտանիքով:
Դևիդը նշել է, որ Վիկտորիան երբեք չի գիրանում, անգամ Ամանորյա տոներից հետո: «Ես երբեք նրան չեմ ասի, որ նա գիրացել է, քանի որ նման բան երբեք չի լինի: Վիկտորիան գիտի` ինչպես մշտապես պահպանի իր գեղեցկությունը »,-ասել է նա: