Դեսպան Ամանին փեյջերի պայթյունից տեսողությունը չի կորցրել. Իրանը հերքել է տարածված լուրերը
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին փեյջերի պայթյունից աչքի վիրավորում չի ստացել և չի կորցրել տեսողությունը:
Այս մասին տեղեկությունը հրապարակել է Բեյրութում Իսլամական Հանրապետության դեսպանությունը՝ հերքելով տարածված լուրերը:
«Հայտնում ենք մեր հայրենակիցներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դեսպան Ամանիի բուժումը լավ է ընթանում: Ամանիի ֆիզիկական վիճակի և տեսողության մասին ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուրերը կեղծ են»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում:
Պայթյունի հետեւանքով վիրավորվել էր նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։