Victoria's Secret-ի շոուն վերադառնում է. միջոցառմանը ելույթ է ունենալու Շերը
Երգչուհի Շերը ելույթ կունենա Victoria's Secret-ի առաջիկա նորաձևության շոուի ժամանակ: 78-ամյա աստղը պաշտոնապես հայտարարվել է շոուի երաժշտական հյուր: Այս մասին գրում է Dailymail.co.uk-ը:
«Սա կանանց աշխարհ է, ուստի հասկանալի է, որ չի կարելի նորաձևության ցուցադրություն անցկացնել առանց նորաձևության մոր՝ Շերի: Մենք շատ ուրախ ենք հայտարարելու, որ նա պաշտոնապես հանդես կգա Victoria's Secret Fashion Show-ին 2024 թվականին», - Tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է Victoria's Secret-ի գրառման մեջ:
Նորաձևության ցուցադրությունն այս աշնանը չորս տարվա դադարից հետո կրկին կանցկացվի: Այն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի Բրուքլին քաղաքում:
Շոուն չեղարկվել էր 2019-ին: