Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պատրաստ է, ամենակարևորը այն իրականացնելու վճռականությունն է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի լիակատար պատրաստ լինելու մասին։
«Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է։
Որոշվել են պլանի բոլոր կետերը, բոլոր առանցքային շեշտադրումները, անհրաժեշտ լրացումներն ու մանրամասները: Այժմ ամենակարևորը դրանք կյանքի կոչելու վճռականությունն է»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, խաղաղությանը այլընտրանք չկա և չեն կարող լինել պատերազմի սառեցում կամ այլ մանիպուլյացիաներ, որոնք պարզապես ռուսական ագրեսիան կտեղափոխեն այլ փուլ։
«Մեզ անհրաժեշտ է հուսալի և երկարաժամկետ անվտանգություն Ուկրաինայի, հետևաբար և ամբողջ Եվրոպայի համար»,- ընդգծել է նա։