Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
1997 թվականից հետո ծնված մարդիկ ավելի պահաս սեռական ակտիվ են, քան մյուսները, հայտարարել է սեքսապաթոլոգ Ջասթին Լեհմիլերը: 27 տարեկանից ցածր մարդկանց գլխավոր ինտիմ խնդիրների մասին նա պատմել Է HuffPost պարբերականին։
Լեհմիլլերի խոսքով՝ շատ երիտասարդներ խոստովանում են, որ երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել զուգընկերոջ հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորովին անփորձ են կյանքի ինտիմ ոլորտում: Փորձագետը նշել է, որ երիտասարդները հաճախ են սեքսթինգի և վիրտուալ սեքսի դիմում : Պարզ ասած, նրանք այլ կերպ են արտահայտում իրենց սեքսուալությունը, քան ավագ սերնդի մարդիկ:
Իր հերթին, թերապևտ Կիանու Ջեքսոնը երիտասարդության նման պահվածքի պատճառներից մեկն անվանել է զուգընկերոջ հետ իրենց ցանկություններն ու թույլատրելիի սահմանները քննարկելու անկարողությունը: Նա հավելել է, որ շատ մարդիկ բախվում են մաշկի գույնի և էթնիկ պատկանելության խտրականության հետ: Սա խանգարում է նրանց մտնել իրենց հետաքրքրող սեռական խմբեր և բացասական հետք է թողնում նրանց ինտիմ կյանքի վրա:
Ինչպես նշել է թերապեւտ Թորե Էֆրոն Փելթոնը, երիտասարդների վրա հաճախ ազդում են հասարակական կարծիքը եւ սեռական ֆոնը, որոնք ձեւավորվում են սոցցանցերի միջոցով: «Երիտասարդները կասկածի տակ են դնում իրենց շահերը, նրանք չգիտեն, թե սեռական վարքի որ կանոններին պետք է հետեւեն։ Օրինակ՝ համատարած քննարկում են պատահական սեքսը, սակայն ոչ բոլորին է դա սազում, և դա ներքին հակասություններ է առաջացնում», - «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանեց նա։