ՌԴ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը:
Դիվանագիտական առաքելության ղեկավարին և նրան ուղեկցողներին դիմավորել է ջոկատի ղեկավար, գնդապետ Ա. Շչերբակովը, ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։
Նա նաև ներկայացրել է պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և նշել ջոկատի այս տարվա օպերատիվ և ծառայողական գործունեության կարևորագույն արդյունքները։ Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավումը, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ։