Հրաձգություն՝ Wildberries-ի գրասենյակի մոտ․ կան վիրավորներ
Մոսկվայի Wildberries-ի գլխավոր գրասենյակ են ժամանել անհայտ անձինք և սկսել կրակել։ Երեք տղամարդ հրազենային վնասվածքներ են ստացել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Գրասենյակի աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները: Նախկինում մի խումբ տղամարդիկ փորձել են մտնել գրասենյակ, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել։ Սրանից հետո ծեծկռտուք է սկսվել։