«Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակում սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 17-ին մեկնարկել է «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը»,-ասված է հաղորդագրության մեջ: