Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: