«Հայաստանի անվտանգությունն ի վիճակի է ապահովել Հայաստանը»․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե աշխարհի ոչ մի երկիր կամ ռազմական միավորում ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։
«Հայաստանի անվտանգությունն ի վիճակի է ապահովել Հայաստանը»,– ասել է նա՝ հավելելով, որ այդ անվտանգությունը հնարավոր է ապահովել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։ Նա վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և որևէ հավակնություն չունի որևէ երկրի տարածքի հանդեպ։