Ուժեղ հրդեհներ Պորտուգալիայի արևմուտքում. կան զոհեր
Պորտուգալիայի կենտրոնական մասում հրշեջ մեքենայի բռնկման հետևանքով երեք հրշեջ է մահացել՝ զոհերի թիվը հասցնելով 7-ի։
Ավելի վաղ հայտնել էին, Պորտուգալիայի արևմտյան Ավեյրո շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել։ Հրդեհը քանդել է տներ, փակվել են ճանապարհները, բնակիչներին տարհանել են։
Հրշեջները շարունակում են պայքարել հրե տարերքի դեմ, սակայն կրակի նոր օջախների առաջացումը բարդացնում է նրանց խնդիրը: Ավելի քան 5000 հրշեջ, ինչպես նաև 600 տրանսպորտային միջոց և 32 ինքնաթիռ է ներգրավված մի քանի ճակատում մոլեգնող կրակի դեմ պայքարի համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ-ը 8 հրշեջ ինքնաթիռ է ուղարկում Պորտուգալիայի արտակարգ իրավիճակների ծառայություններին աջակցելու համար։