Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևի նախագծին, գրում է Le Parisien թերթը։
«Հաստատվելուց հետո իմպիչմենտի որոշումը ուղարկվում է Օրենսդրական հանձնաժողով՝ քննարկման։ Եթե այն իսկապես կայանա, ապա ոչ ուշ, քան 13 օր հետո այն կհայտնվի Ազգային ժողովի նիստերի օրակարգում»,- գրում է թերթը։
Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությունը ձախակողմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանն է: