Ամենամեծ երջանկությունը հենց ընտանեկան երջանկությունն է. ՀՀԿ ԵԿ ղեկավարն ամուսնացել է
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 8-ին, ամուսնացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
«Կյանքում ամենամեծ երջանկությունը հենց ընտանեկան երջանկությունն է», - գրել է նա:
Արարողության մասին նորափեսան համեստաբար բարձրաձայնել է միայն այսօր՝ հարսանիքից գրեթե 10 օր անց:
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքի քավորը եղել է ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ: